Մոսկվայի մարզի Իստրինսկի ջրամբարում հայտնաբերվել է Cessna ինքնաթիռի ու Robinson ուղղաթիռի բախման հետևանքով 9-րդ զոհի դին:
«Հենց նոր հայտնաբերվել ու ջրից դուրս է բերվել 28-ամյա տղամարդու դին, ով բախման ժամանակ եղել է օդանավերից մեկում»,- մեջբերում է « Новые известия»-ն Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին:
Հավելենք, որ, Ռուսաստանի Իստրինսկի ջրամբարի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետևանքով, զոհվածների թվում 4 հայեր կան: