Արդեն հայտնի է, որ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ինչ-որ ինտիմ տեսանյութի պատճառով է զրկվել իր պաշտոնից: Պարզվում է, որ Սերժ Սարգսյանի առջեւ են դրել այդ տեսանյութը, ինչից հետո նա կտրուկ որոշել է ազատել Մանուկյանին զբաղեցրած պաշտոնից:
«ժողովուրդ»-ը փորձեց այս հարցի առնչությամբ զրուցել արդեն նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետ, որը իր հրաժարականից հետո կտրականապես հրաժարվում է որեւէ հարցի պատասխանել:
«Այս պահին ես ցանկություն չունեմ հարցերին պատասխանել, երբ ունենամ, Ձեզ կասեմ»,- ահա, այսպիսի պատասխան տվեց Հովհաննես Մանուկյանը, երբ փորձեցինք նրան հարցեր ուղղել: Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ իր մասին ինչ-որ ինտիմ տեսանյութ կա, նախկին նախարարը վրդովված ասաց՝ ցտեսություն, եւ անջատեց հեռախոսը: