«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Գայի պողոտա-Մոլդովական փողոցի խաչմերուկում ջրագծի վրա առաջացած վթարի հետևանքով ս.թ. օգոստոսի 11-ին առավոտյան ժամը 7.00-ին ջրազրկվել են Նոր Նորք վարչական շրջանի 1-րդ և 2-րդ զանգվածները: Նախատեսվում է ջրամատակարարումը վերականգնել ժամը 18.00-ին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար