ՐԱՖՖԻՆ ՇՐՋՈՒՄ Է՝ ՄԱԶԵՐԸ ԿՏՐԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահի թեկնածուներից Րաֆֆի Հովհաննիսյանն իր քարոզարշավն անցկացնում է բավական ինքնատիպ եղանակով. նա ոտքով շրջում է մայրաքաղաքի տարբեր թաղամասերով, ձեռքով բարեւում մարդկանց, զրուցում նրանց հետ, երթեւեկում մետրոյով,  առեւտուր անում խանութներից՝ ընդհուպ մինչեւ «պերաշկի»: Երեկ էլ իր քարոզարշավի շրջանակներում Հովհաննիսյանն Էրեբունիում մտել է պատահական վարսավիրանոց եւ կտրել իր մազերը: Նրա քարոզարշավի այս ոճը ոմանց զարմացնում է, ոմանց՝ դուր գալիս, ոմանք էլ այդ առնչությամբ կատակում են: Օրինակ՝ «Ֆեյսբուք»-ի օգտատերերից մեկն այս համատեքստում երեկ գրել է. «Աղոթենք, որ այս քարոզարշավի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը պատահական չանցնի ստրիպտիզ ակումբի կամ անառականոցի կողքով»:

1.Րաֆֆին՝ «պերաշկի» գնելիս
2. «Պերաշկին» ընտրակաշա՞ռք չէ
3. Պատահական վարսավիրանոցում Րաֆֆին փոխեց սանրվածքը
4. Կարտոֆիլ վաճառողների հետ թեկնածուի ձեռքսեղմումը




Լրահոս