ՖԻՖԱ-ն ֆրանսիական «Մարսել»-ի կիսապաշտպան Լասանա Դիարային տուգանել է 10.5 մլն եվրոյով: Նա այդ գումարը պետք է վճարի Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ին` պայմանագիրը վաղաժամ խզելու համար։
Championat.com-ը հայտնում է, որ Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կբողոքարկի այդ որոշումը Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում (CAS)։ Հիշեցնենք, որ վերջերս Դիարան պայմանագիր էր կնքել «Մարսելի» հետ։