Սիրիայի ընդդիմության կողմից Հալեպում վերահսկվող տարածքներում բնակչությունը սկսել է սիրիական լիրայի հետ մեկտեղ նաև թուրքական դրամական միավորի օգտագործումը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Սույն որոշումն ընդունվել է Հալեպ քաղաքում ընդդիմության հավաքի ժամանակ: Հալեպի քաղխորհրդի հաղորդագրության մեջ նշվում է, որ երկու արժույթներն էլ կօգտագործվեն ընդդիմության ենթակա տարածքներում, մինչև որ ռեժիմը չի կորցնի իր իշխանությունը սույն տարածքների վրա:
Թուրքական լիրան շրջանառության մեջ մտցնելու որոշումն ընդունվել է ընդդիմության կողմից վերահսկվող տարածքներում բավարար քանակությամբ սիրիական լիրայի բացակայության պատճառով: