Armlur.am-ն արդեն գրել է, որ այսօր Տավուշի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Որսի ժամանակ երկու մտերիմ ընկերներից մեկը անզգուշաբար կրակել է մյուսին, ով տեղում մահացել է: Երկու ընկերներն էլ Տավուշի մարզի Նորաշեն համայնքից են` մահացածը 54-ամյա Արամ Աթոյանն է, իսկ ընկերը` 40-ամյա Արտակ Խանարյանը: Նշենք, որ Արամ Աթոյանը երկու որդի ունի, ովքեր գտնվում են Ռուսաստանի դաշնությունում:
Նորաշենի համայնքապետ Գոռ Աբրահամյանն էլ Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ անզգուշություն է եղել. «Իրենք շատ մտերիմ ընկերներ են եղել, հնարավոր չէր այլ բան լիներ»: