
«Երիտասարդը, եթե կատարել է այս արարքը՝ պետք է լրջագույնս պատասխան տա: Եթե ընդդիմությունը խոսում է ազնվության մասին և մի հատ ստոր որոշում է ձայնագրել և դրանով շանտաժի ենթարկել ՝ պիտի պատժվի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Տիգրան Առաքելյանի՝ ՀՀԿ-ական երկու պատգամավորների վերաբերյալ ինտիմ բնույթի տեսանյութեր տարածելուն, ասաց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:
Նրա խոսքով դա կլինի ՀԱԿ-ից, ՀՀԿ-ից կամ այլ կուսակցությունից կարևոր չէ, միևնույն է ստորություն է կատարել և պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: