Բրիտանիայում սկսել են երեկոյան անջատել լուսարձակները՝ լուսատտիկների բազմանալուն չխանգարելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանիայի Լլանդիդնո քաղաքում սկսել են երեկոյան անջատել լուսարձակները, որպեսզի դրանք չխանգարեն լուսատտիկներին բազմանալ: Տեղի բնապահպան Ջեննի Կոկսը նկատել է, որ այդ միջատների արուները փոխանակ «շփվեն» էգերի հետ, պտտվում են լուսարձակների շուրջ: Ինչպես հայտնում է Mirror-ը, չինովնիկներն ընդառաջել են բրիտանուհուն:

Կոկսի խոսքերով՝ լուսատտիկների դեմոգրաֆիայով նա սկսել է հետաքրքրվել պատահաբար:

«Առաջին անգամ ես լուսատտիկների վրա ուշադրություն եմ դարձրել  2011 թ զոբասանքի ժամանակ: Ես տեսա. որ ճանապարհային նշաններից մեկի վրա հավաքվել է այդ միջատների շուրջ 300 էգեր, իսկ արուներ չկային: Շուրջս նայելով նկատեցի, որ արուները պտտվում են լուսարձակների շուրջ»,- պատմել է բրիտանուհին՝ հավելելով, որ այդ պահին որոշել է օգնել լուսատտիկներին:




Լրահոս