
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը դիմել է այդ երկրի գլխավոր դատախազությանը՝ առաջարկելով իր հարցաքննությունն անցկացնել Դոնի Ռոստովում, որտեղ այժմն նա գտնվում է, կամ տեսակոնֆերանս անցկացնել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով քաղաքական գործչի փաստաբան Վիտալի Սերդյուկովին:
Օգոստոսի 11-ին Յանուկովիչը հրաժարվել էր հարցաքննության համար ժամանել Կիև, քանի որ նման ուղևորությունը կսպառնար նրա կյանքին ու առողջությանը:
Յանուկովիչի փաստաբանի խոսքերով՝ Դոնի Ռոստովում Յանուկովիչի հասցեն կտրամադրվի Ուկրաինայի իրավապահ մարմիններին, եթե նրանք համաձայնեն արտագնա հարցաքննություն անցկացնել:
Թե կոնկրետ որ գործով է քաղաքական գործիչը կանչվել դատախազություն, չի պարզաբանվում: