Ամերիկյան Fox35 հեռուստաալիքի հաղորդավար Ջոն Բրաունը ուղիղ եթերում հրաժարվել է լուսաբանել Քարդաշյանների ընտանիքի մասին լուրը, տեղեկացնում է The Independent-ը: Հաղորդավարը լքել է տաղավարը՝ հայտարարելով, որ իր «սիրտը խառնում է այդ թեմայից»: Ուղիղ եթերում տեղի ունեցած այս միջադեպը դարձել է սոցցանցերում ամենից շատ քննարկվող լուրը:
Ինչպես գրում է հրատարակչությունը, Բրաունը պետք է կարդար առավոտյան լուրն այն մասին, որ Քիմ Քարդաշյանի խորթ քույրը՝ 18-ամյա Քայլի Ջենները, ընտանի նապաստակ է գնել ու կենդանուն անվանել իր հոր պատվին, ով 2015 թ սեռափոխություն էր կատարել:
«Ես հոյակապ ուրբաթօրյա տրամադրություն ունեմ ու հրաժարվում եմ խոսել Քարդաշյանների մասին»,- հայտարարել է հաղորդավարն ու լքել տաղավարը: