ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, որով հաստատում է «Ըստ բուհերի և մասնագիտությունների 2015/2016 ուսումնական տարվա հեռակա ուսուցման մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը»:
ՀՀ ԿԳ նախարարությունից տեղեկանում ենք, որ համաձայն հրամանի, Հայաստանի Հանրապետության բուհերին թույլատրվուծ է ընդունելության մրցույթի թափուր մնացած տեղերի վերաբաշխումն իրականացնել բուհերին տրամադրված տեղերի շրջանակում: