Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են շենք-շինություններին տեղադրված ապօրինի, ինչպես նաև օտարալեզու գովազդային ցուցանակների ապամոնտաժման աշխատանքները, հայտնում է է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության և ՀՀ լեզվի պետական տեսչության հետ համագործակցության արդյունքում մինչ օրս հայտնաբերվել է թվով 241 ապօրինի տեղադրված գովազդային վահանակ:
Իրավախախտների նկատմամբ կկազմվեն վարչական արձանագրություններ:
Նշենք նաև, որ մայրաքաղաքում գովազդային գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից տեղադրված ապօրինի գովազդային վահանակներ չեն հայտնաբերվել: