Ամերիկայի Կոլորադո նահանգում Անիմաս գետը լցված թունաքիմիկատների ծավալը եռակի անգամ ավելի է, քան ենթադրվում էր ավելի վաղ, հայտնում է BBC News-ը:
Ուշագրավ է, որ աղտոտման մեղավորն է դարձել շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը, որը հանքավայրերից մեկում մաքրման աշխատանքներ է կատարել:
Գետի աղտոտումը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին, ինչի արդյունքում գետում լցվել է 3 տրիլիոն թունավոր թափոններ, որոնք պարունակել են մկնդեղ և կապար, սակայն ընկերությունն իր կատարած սխալը միանգամից չի ընդունել:
Երկրի իշխանություններն արգելել են տեղաբնակներին ու ֆերմերներին օգտվել հարևան աղբյուրների ջրից: