ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ փոխել անունս: Ի՞նչ է հարկավոր դրա համար: Արդյո՞ք որեւէ մուծում պետք է կատարեմ, թե՞ դա անվճար է:

Բուրաստան Հովակիմյան (23 տարեկան, դիզայներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. 16 տ. բարձր անձանց անվան, հայրանվան եւ ազգանվան փոխման գրանցում կատարել թույլատրվում է հետեւյալ հարգելի պատճառների առկայության դեպքում՝
անվան, ազգանվան անբարեհնչունության,
անվան, ազգանվան արտասանության դժվարության,
ամուսնու ցանկության՝ մյուս ամուսնու հետ միասին մեկ ընդհանուր ազգանուն կրելու,
մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության,
երեխաների հետ միասին ընդհանուր ազգանուն կրելու ցանկության, եթե ամուսինը մահացել է, իսկ դիմողը եղել է մինչամուսնական ազգանունով,
դիմողի՝ փաստորեն դաստիարակող անձի անունով հայրանուն եւ ազգանուն կրելու ցանկության,
դիմողի ազգությանը համապատասխան ազգանուն եւ անուն կրելու ցանկության,
դիմողի տոհմական ազգանունը կրելու ցանկության,
եթե անձը փաստացի կրում է իր ծննդյան գրանցման մեջ նշված անունից տարբերվող անուն:
Մյուս դեպքերում անվան փոխում թույլատրվում է միայն բացառության կարգով՝ յուրաքանչյուր դեպքում հաշվի առնելով քաղաքացու խնդրանքը հիմնավորող փաստաթղթերը:
Անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ մարմինը քննության է առնում դիմում տալու օրվանից երկամսյա ժամկետում: ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարգելի պատճառների առկայության դեպքում դիմումի քննարկման ժամկետը ՔԿԱԳ մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը մեկ ամսով, իսկ ՀՀ ԱՆ-ն` առավելագույնը 2 ամսով:
Անվան, հայրանվան, ազգանվան փոխման համար գանձվում է պետտուրք՝ 5000 դրամ: Եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ ՀՀ ԱՆ անվան, հայրանվան, ազգանվան փոխման վերաբերյալ եզրակացությունը, ապա կառավարության որոշմամբ սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար հետեւյալ դրույքաչափերով՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ 50 000 դրամ, 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ 30 000 դրամ, 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ 20 000 դրամ:

ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար
Կարինե Քալանթարյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անհնարին ոչինչ չկա, ինչպես ասում են՝ փողին մուննաթ:




Լրահոս