«Ոտքի Հայաստան»-ն այսօր կորոշի` մնալ Հանրապետության հրապարակում թե՞ ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոտքի Հայաստան» շարժման անդամներն այսօր երեկոյան Հանրապետության  հրապարակում հավաք կանցկացնեն` ամփոփելու իրենց գործունեությունը:

Նախաձեռնության անդամներն ավելի վաղ հայտարարություն էին տարածել այն մասին, որ Հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց թվից կախված իրենք կորոշեն` մնալ այնտեղ մինչև Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հեռանալը թե՞ ոչ:

Նշենք, որ «Ոտքի Հայաստան»-ը մինչ այս պահը պահանջել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրաժարականը:




Լրահոս