Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում` Գյումրիի նստավայրում, քիչ առաջ հրապարակվեց 2014թ. նոյեմբերին Գյումրի- Հոռոմ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով ամբաստանյալ Մանվել Վարդանյանի դատավճիռը։
Ինչպես Գյումրիից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, դատարանի որոշմամբ Մանվել Վարդանյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման: Վարդանյանի պաշտպանը մեզ տեղեկացրեց, որ իրենք բողոքարկելու են դատավճիռը:
Հիշեցնենք` 2014թ նոյեմբերի 10-ին, «Իմէքս -Գրուպ» ՍՊԸ-ի վարորդ, 45-ամյա Մանվել Վարդանյանը «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով բախվել էր Գյումրի- Երևան ուղևորատար ավտոմեքենային: Վթարի հետևանքով ուղևորատար մեքենան հրդեհվել էր, 7 հոգի մահացել էր, 8-ը՝ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: