Կանադայում տեղի է ունեցել ցեխոտ խոզերի 37-րդ փառատոնը: Ավանդույթի համաձայն՝ այն ավարտվել է մարդկության պատմության մեջ հնագույն ավանդույթներից մեկով՝ «խոզերի մրցավազքով»: Այս մրցույթի էությունը կայանում է նրանում, որ մասնակիցը պետք է հնարավորինս արագ բռնի ճարպապատված ու ցեխակույտում գտնվող խոզին ու նրան տակառի մեջ տեղավորի:
Այս շոուն Կանադայում չափազանց հայտնի է ու ամեն տարի ավելի քան 6000 հանդիսատես է գրավում, չնայած նրան, որ այն ենթարկվում է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների սուր քննադատությանը: