Ժողովուրդ. Դեպի ապահով Հայաստան անգամ չկա արտագաղթ բառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի` “Դեպի ապահով Հայաստան” վերնագրված նախընտրական ծրագրում որևէ անդրադարձ չկա արտագաղթը կանխելուն, այնտեղ անգամ չկա “արտագաղթ” բառը: Փոխարենը մեկ գլուխ առանձնացրել է սփյուռքի համար`կարևորելով Հայաստան-սփյուռք համագործակցության նոր ձևաչափերի մշակումը: Սա ուշագրավ է այն առումով, որ ՀՀ հիմնական խնդիրն այսօր ահագնացող չափերի հասնող արտագաղթն է: Ս. Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում ՀՀ-ից արտագաղթել է մոտ 180 հազար մարդ, որից ավելի քան 42,7 հազարը` նախորդ տարի: Ի դեպ, նախագահի նախորդ ընտրություններում Ս. Սարգսյանն իր ծրագրում խոսում էր հատկապես սահմանամերձ շրջաններից արտագաղթը կանխելու մասին. “Մշտական ուշադրության առարկա կհանդիսանա հեռավոր և սահմանամերձ շրջաններից բնակչության արտագաղթի կանխումը”: Մեկնաբանությունները, թերևս, ավելորդ են:

Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս