ՀԺ. Ֆորշը Գարեգին Նժդեհ ֆիլմի կեսից քնել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Մոսկվա” կինոթատրոնում երեկ կայացել է ռեժիսոր և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի “Գարեգին Նժդեհ” ֆիլմի պրեմիերան: Նախորդ օրն էլ կազմակերպվել էր ֆիլմի փակ ցուցադրություն, որին ներկա են եղել երկրի աոաջին դեմքերը:
Դեռևս, մինչև էկրան բարձրանալը, մեծ աղմուկ հանած այս ֆիլմի վերաբերյալ կարծիքները հիմնականում դրական են: Դեռ առաջին օրվա ցուցադրությունից հետո հումորիստ-դերասան Մկրտիչ Արզումանյանը (Մկո) իր ֆեյսբուքյան էջում գովեստի խոսքեր էր գրել “Գարեգին Նժդեհի” մասին:
Երեկ էլ Ստանիսլավսկու անվան թատրոնի ղեկավար Ալ. Գրիգորյանը “ՀԺ” թղթակցի հետ զրույցում ասել է. “Շատ հետաքրքիր ֆիլմ է: Ինձ թվում է, սենտիմենտալությունը մի քիչ ավելի շատ էր, քան անհրաժեշտ էր: Ֆիլմը պետք է լրջորեն գնահատվի”: Հանդիսատեսների շարքում նաև երգիչ Ֆորշն էր, որն ավելի քան երկու ժամ տևողությամբ, այս ֆիլմի միայն կեսն է հաղթահարել: Մյուս կեսը նա անցկացրել է քնած: Հատուկ վերաբերմունք էր դա նրա կողմից, թե ոչ, հայտնի չէ:




Լրահոս