ՉԻ. Գրիշը Բելաջիո ռեստորանի հետ կապ չունի շատ վաղուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրերս ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգորի Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշը, հարցազրույց է տվել, որի շրջանակներում պատասխանելով լրագրողի հարցին, թե իր մականունը իրեն կյանքում օգնե՞լ, թե՞ խանգարել է, ասել է. “Դա ինձ ոչ օգնել, ոչ խանգարել է, դա մեր ընտանիքի սեփականության անվանումն է: Ես դրանով եմ ապրում, դա իմ եկամտի աղբյուրն է: Չեմ կարծում, որ մարդու եկամտի աղրյուրը իրեն խանգարի: Դա իմ եկամտի աղբյուրի անունն է, բրենդն է, իմն է և ասում են Բելաջոյի տեր Գրիշն է : Ի՞նչ կա ըտեղ”:
Իրականում Գրիգորի Մարգարյանը որևէ առնչություն չունի “Բելաջիո” ռեստորանային համալիրի հետ: Տարիներ առաջ նա զրկվել է “Բելաջիո” ռեստորանի բերած եկամուտներից, ավելի որոշակի՝ ռեստորանի սեփականատերերը չեն ցանակացել այլևս աշխատել Գրիգորի Մարգարյանի հետ և նրան պարզապես հեռացրել են իրենց շարքերից: Ի՞նչն է եղել պատճառըև գիտեն Մարգարյանի հարազատներն ու ընկերները, ինչպես նաև քաղաքական դաշտի բազմաթիվ ներկայացուցիչներ: Կոնֆլիկտի պատճառ է հանդիսացել Մարգարյանի՝ իր անձի հետ կապված որոշումներից մեկը, և ռեստորանի սեփականատերերը պարգապես որոշել են պատժել երան իր որոշման համար՝ զրկելով ռեստորանի բերած եկամուտներից: Հետաքրքիրն այն է, սակայն, որ Մարգարյանը շարունակում է հայտարարել, որ առնչություն ունի այդ ռեստորանի հետ, ավելինև պնդում է, որ դա ընտանեկան բիզնես է, և ինքն էլ մասնակցում է այդ բիզնեսի կազմակերպմանը: Թերթը միանգամից փաստում էև պատգամավորը ստում է՝ ցանկանալով մնալ “”Բելաջոյի” տեր Գրիշն էե կարգավիճակում: Մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է. Գրիշը “Բելաջիո” ռեստորանի տերը չէ շատ վաղուց: Ավելինև ռեստորանի սեփականատերերից որևէ մեկն այսօր անգամ մարդկային պարզ շփում չունի Մարզարյանի հետ:
Ավելացնենք, որ Գրիգորյանն այն ԲՀԿ-ականներից է, որը բացահայտ հայտարարել է, թե քարոզելու է Սերժ Սարգսյանի համար: Մեզ մնում է ավելացնել՝ ինչքան շատ Գրիշի նմանները քարոզեն Սերժ Սարգսյանի համար, այնքան կպակասի Սերժ Սարգսյանի առանց այդ էլ փոքրաթիվ ընտրողների բանակը։




Լրահոս