Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեջքի վնասվածքից ապաքինվելուց հետո վերսկսել է մարզումները։ Այդ մասին տեղեկացնում է «Marca»-ն։
30-ամյա ֆուտբոլիստը չէր կարողացել մասնակցել վերջին երեք ընկերական հանդիպումներին, որոնք տեղի էին ունեցել Լոնդոնի «Տոտենհեմ»-ի, Մյունխենի «Բավարիա»-ի և նորվեգական «Վալերենգա»-ի դեմ։