
«Լացիո»-ի կիսապաշտպան Լուկաս Բիգլիան գտնվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:
«The Sun»-ը հայտնում է, որ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար մանչեսթերյան ակումբը պատրաստ է վճարել 17.5 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նշվում է, որ անգլիական ակումբի ղեկավարությանը Լուի վան Գալն է խնդրել ձեռք բերել ֆուտբոլիստին: