ՀԺ. Հրանտ Բագրատյանը՝ Ռոսիայի եթերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսական “Ռոսիա” հեռուստաընկերությունը երեկ բավականին ծավալուն՝ մոտ 40 րոպե տևողությամբ հարցազրույց է անցկացրել նախագահի թեկնածու, “Ազատություն” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի հետ: Այս մասին “Հժ”-ին հայտնել է թեկնածուի նախընտրական շտաբի հանրային կապերի պատասխանատու Կարինե Հարությունյանը:
Հարցազրույց անցկացնելու առաջարկն արվել է հեռուստաընկերության կողմից: Հրանտ Բագրատյանը պատասխանել է նախընտրական շրջանին, ներքաղաքական վիճակին, իր նախընտրական ծրագրին, երկիրն այս վիճակից դուրս բերելու իր տեսլականին առնչվող հարցերի: Կարինե Հարությունյանը ,ՀԺե թղթակցին ասել է, որ հարցազրույցի տեսագրությունը “Ռոսիայի” եթերում ցուցադրվելու է հինգշաբթի օրը հունվարի 31-ին, ժամը 20-ին: Ըստ “ՀԺ” տեղեկությունների, հեռուստաընկերությունը նման ֆորմատով տեսանյութեր է պատրաստելու այլ թեկնածուների մասին ևս:




Լրահոս