Ինչո՞ւ է Ռուսաստանը Հայաստանում ֆինանսավորում Անդրանիկ Նիկողոսյանի նման սրիկաներին. Vestnik

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տարիներ շարունակ կեղտոտ  գործերում խորտակված, ինչպես նաև կաշառակերության պատմությունների հետ կապված անձինք շարունակում են վերահսկել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա հասարակական և քաղաքական թևը: Երբ առանձին ռուս պաշտոնյաներ, ովքեր խորտակված են կաշառակերության մեջ, թալանում են դիվանագիտական գործունեությանը ուղղված միջոցները, դա միայն Պուտինի և ՌԴ ԱԳՆ-ի գործն է:

Սակայն, երբ ՌԴ նախագահականից մի շարք մարդիկ ֆինանսավորում  են Անդրանիկ Նիկողոսյանի նմաններին, որոնք տարիներ շարունակ մտադրված փչացնում են ռուս-հայկական հարաբերությունները, դա արդեն խոսում է կոնկրետ իրականացվող ծրագրերի մասին, որոնք կապված են նաև մի շարք քրեական գործերի հետ, իսկ դա արդեն ոչ միայն Պուտինի և Լավրովի, այլ նաև մեր խնդիրն է. գրում է Vestnik.am-ն:

Դա մեր մեղքն է, որ մենք Անդրանիկ Նիկողոսյանի և Մհեր Սիմոնյանի նմաններին թույլ ենք տալիս բացել նոր կազմակերպություններ, թալանել միջազգային փոխհարաբերությունների ոլորտը, ինչպես նաև քարոզչությանը ուղղված միջոցները:

Հայաստանը պետք է մեկընդմիշտ երկրից հեռացնի Նիկողոսյանին, ով չհարգելով ազատամարտիկների հիշատակը, հայտարարարում է , որ Հայատանը պետք է դառնա Ռուսաստանի այնպիսի սուբյեկտ, ինչպիսիք են Չեչնիան, Դաղստանը, Բուրյաթիան և այլն:

Երբ Մեդվեդևը պարգևատրեց Նիկողոսյանին, այդ քայլը դեռ կարելի էր հասկանալ: Իսկ այն, որ Պուտինը թույլատրում է մի խումբ անձանց միջազգային հարաբերությունների ֆոնի վրա զբաղվել խաբեությամբ և ֆինանսավորել կիսագրագետ Մհեր Սիմոնյանին և Անդրանիկ Նիկողոսյանին, դա արդեն համաձայնվեք, որ տարօրինակ է և  անհրաժեշտ է որոշ պարզաբանումներ կատարել:

Այն հարցը, որ Նիկողոսյանի միջոցները չեն բավարարել նոր ավտոմեքենա կամ բանակարան գնել Մոսկվայում, որտեղ նա կարող է ուժ գործադրել կանանց նակատմամբ, դա արդեն երկրորդական է: Այժմ կարևոր է միայն այն, որ աշխարհում հակառուսական տրամադրությունների բռնկման, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Նիկողոսյանի հնչեցրած հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ, արդեն իսկ անընդունելի է:




Լրահոս