Հրապարակ. Աշխատելու փոխարեն ՀՀԿ-ականները կերուխումերի մեջ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Եթե 2008 թվականի ընտրությունների ժամանակ ՀՀԿ գրասենյակում ասեղ գցելու տեղ չէր լինում, անշլագ ու բրոունյան շարժում էր թե՛ միջանցքներում, թե՛ սենյակներում և թե՛ դրսում, հիմա, Սևակի խոսքերով, “լռություն է՝ խորունկ-խորհրդավոր”: Ըստ ՞Հրապարակի՞՝ այդպիսի լռություն էր ՀՀԿ շտաբում նաև մայիսյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որովհետև իրական շտաբը ոչ թե ՀՀԿ-ում, այլ Բաղրամյան 26-ում էր:
Լռությունն այս օրերին խորացել է մանավանդ Հովիկ Աբրահամյանի 55-րդ տարեդարձի տոնակատարությունից հետո, որին Սերժ Սարգսյանը չի մասնակցել, տոնակատարությունն էլ առանձնապես շքեղ չի եղել, որ “շեֆը գար, շքեղ կլիներ”,- ասացին: Ինչից էլ Հովիկ Աբրահամյանը բավականին նեղվել է, որն էլ ՀՀԿ-ում հեռուն գնացող եզրակացությունների տեղիք է տվել:
Ի դեպ, ՀՀԿ շտաբում, ի տարբերություն 2008-ի, գրեթե չի լինում Ռուբեն Հայրապետյանը: Իսկ Սամվել Ալեքսանյանն էլ այսքան ժամանակ մեկ անգամ է “երևացել”:
Փոխարենը՝ հաճախացել են սեղանների շուրջ կերուխումերը. չէ՞ որ այս անգամ առանձնապես աշխատելու կարիք էլ չկա, իսկ հանդիպումների Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին չի տանում: Երեկ ևս իշխանական վերնախավը՝ Բանակի օրվա առիթով, կերուխումի էր Ծառուկյանի “Օջախում”:




Լրահոս