ՀԱԿ-ում բավականին ծանր են տանում Հրանտ Բագրատյանի թեկնածությունը սատարելու թե” անհատական, թե” կուսակցական հայտարարությունները, փորձում են անել ամեն ինչ, որ դրանք հնարավորինս քիչ լինեն: Այնտեղ ուշի ուշով սպասում են, թե ինչ հայտարարությամբ է հանդես գալու ոչ անհայտ, 2008-ին Տեր-Պետրոսյանին սատարելու իր հայտարարությամբ բեկում մտցրած Սասուն Միքայելյանը: Ու եթե մինչև վերջերս կարծում էին, թե հնարավոր կլինի Սասունին համոզել` Բագրատյանին չսատարել, ապա Ս. Միքայելյանի վերջերս հրապարակված հոդվածից հետո հասկացել են, որ դա անխուսափելի է: Ըստ ՀԱԿ թերթի աղբյուրների` Խաչիկ Քոքոբելյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Դավիթ Շահնազարյանի շարքը շուտով կլրացնի նաև Սասուն Միքայելյանը` հայտարարելով, որ ընտրելու է Հրանտ Բագրատյանին:
Հրապարակ. Սասուն Միքայելյանը եվ՞ս կմիանա Բագրատյանին սատարողներին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ