«Ոտքի Հայաստան» Հանրապետության հրապարակում շարունակում են հանրահավաքը: Շարժման համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը քիչ առաջ հայտարարեց, որ Հանրային ծառայությունները հանձնաժողովի անդամները պատշաճ չեն կատարում իրենց պարտականությունները եւ չեն պաշտպանում հասարակության շահերը, որի համար էլ պահանջում են հանձնաժողովի անդամների հրաժարականը:
Շարժման անդամների խոսքով, բավարար քանակով մարդկանց առկայության դեպքում իրենք հաջորդ հանրահավաքին ամբողջությամբ փակելու հրապարակը:
«Եթե դուք չունեք այնքան սկզբունքայնություն, որ կատարեք ձեր գործունեությունը, ապա գնացեք խոպան, մեզ պետք չեք»,-նշեց Սանասարյանը : Նա ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին և ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինին կոչ արեց իրենց թիմերի հետ հեռանալ զբաղեցրած պաշտոններից: