ՀՀ-ում Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի ռազմական ավիացիոն բազայում օգոստոսի 11-ին հանդիսավոր կերպով տոնեցին Ռուսաստանի ռազմաօդային ուժերի 103-րդ տարեդարձը:
«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմաբազայի օդաչուները Ռուսաստանի ռազմաօդային ուժերի օրը կնշեն մեկ շաբաթ շարունակ։ Միջոցառումներն այս տարի սկսվեցին հանդիսավոր երթով, որի ընթացքում տեղի ունեցավ չորրորդ սերնդի Միգ29 ժամանակակից 6 կործանիչների օծման արարողություն։ Ինքնաթիռներին տրվեցին սրբերի անուններ, իսկ ավիացիայի աշխատակազմին և օդաչուներին շնորհվեցին հոբելյանական հավաստագրեր։ Միջոցառումը վարում էր հրամանատար գնդապետ Ալեքսանդր Պետրովը։
Օծման արարողությունից հետո օդաչուները Միգ-29 ճակատային գերձայնային կործանիչներով իրենց վարպետությունը ցուցադրեցին Երեւանի երկնքում՝ փոքր բարձրություններում բարձարգույն օդանավարության թռիչքաձեւեր կիրառելով: