Ինքնասպանություն Արաբկիր վարչական շրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունվարի 29-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևան քաղաքում: Ժամը 11:10-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Փափազյան 16 շենքի բնակարաններից մեկում մահացած կնոջ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչներն ու ՀՀ Արտակարգ իրավիճակների նախախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահ խումբը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Արաբկիրի ոստկանության օպերատիվ խումբը նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել է մահացած 56-ամյա Լ.Գ.-ի դին: Ոստիկաններին նրա մայրը հայտնել է, որ աղջիկը խոհանոցում կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Մայրը հայտնել է նաև, որ ինքը և ինքնասպանություն գործածի որդին հարևան սենյակում քնած են եղել: Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:




Լրահոս