Արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածուն Արփինե Հովհաննիսյանն է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածուն այս պահին ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է, թեեւ ոմանք ավելի հավանական են համարում նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանի թեկնածությունը, որն սկսել են քննարկել վերջին շրջանում: Իշխանության վերին օղակներում մտածում են, որ պետք չէ այժմ՝ սահմանադրական բարեփոխումների շեմին, դրսից մարդ բերել նախարարություն՝ հատկապես նման մութ պաշտոնանկությունից հետո: «Արսեն Մկրտչյանը նորմալ, կիրթ, աշխատող տղա է, լավ կապեր ունի, փորձ, պատկերացնում է ոլորտը, կարծում եմ՝ իրեն էլ կնշանակեն»,- ասաց բարձրաստիճան աղբյուրը՝ նկատի ունենալով ապագա ընտրությունների ֆոնին ձեւավորվելիք կոալիցիան ու փոփոխությունները:

Նշենք, որ հավանական թեկնածուներից է նաեւ Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկի փեսա Կորյուն Նահապետյանը: Իսկ Արսեն Մկրտչյանը նախկին նախարար Հովիկ Մանուկյանի մանկության ընկերն է, նրա տեղակալ է նշանակվել՝ թողնելով վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնը: Աշխատել է նաեւ տնտեսական եւ վճռաբեկ դատարաններում՝ գրասենյակի, աշխատակազմի ղեկավար: Արդարադատության նախարարի նշանակումը ձգձգվում է, քանի որ Սերժ Սարգսյանը գտնվում է արտերկրում՝ կվերադառնա հաջորդ շաբաթ, եւ մինչեւ սեպտեմբեր կլինի նշանակում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս