Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակցի կողմից վարչական պատասխանատվության է ենթրկվել “Մերսեդես G-500” մակնիշի 91 օօ 999 համարանիշի ավտոմեքենայի վարորդը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչական պատասխանատվության ենթարկված անձը Երևան քաղաքի բնակիչ Աղաս Բանգոյանն է, ով հունվարի 26-ին Նալբանդյան փողոցում նշված ավտոմեքենան վարում էր առանց ամրագոտու և ծխելով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Բանգոյանը “ԲԵԿՈ” էլեկտրատեխնիկայի ցանցի սեփականատերն է: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 26-ին Երևանի Նալբանդյան փողոցում ֆոտոլրագրողը լուսանկարների շարք էր արել, թե ինչպես է “Մերսեդես G-500” մակնիշի 91 օօ 999 համարանիշի վարորդը ծխում մեքենայի ղեկին՝ առանց կապելու անվտանգության ամրագոտին:
Ճանապարհային ոստիկանությունը միշտ հայտարարել է, որ պատժվելու են բոլոր օրինախախտ վարորդները՝ անկախ սոցիալական կարգավիճակից զբաղեցրած պաշտոնից, ավտոմեքենայի գեղեցկությունից և համարանիշներից:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի