«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը վերջին շրջանում բավական ակտիվ քարոզչություն է ծավալում: «Ժողովուրդ»-ը արձանագրել է, որ այն բանից հետո, երբ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հուլիսի 14-ին պաշտոնանկ արվեց, ՔԿՎ պետը սկսեց աննկատ ակտիվացնել իր գործունեության լուսաբանումը: Ինչպես հայտնի է՝ Արթուր Օսիկյանը համարվում է արդարադատության նախարարի թափուր պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկը:
Ուստի նման պայմաններում ամենեւին էլ չի կարող պատահական լինել այն փաստը, որ պաշտոնական լրահոսում ամենօրյա պարբերականությամբ սկսել են տեղ գտնել Օսիկյանի այցերի եւ խորհրդակցությունների մասին լուրերը: «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը դեռ չի կողմնորոշվել նոր նախարարի թեկնածուի հարցում, եւ այդ խնդիրը լուծվելու է նրա արձակուրդից վերադառնալուց հետո»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: