Օգոստոսի 12-ին, ժամը 03.15-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի Երևանյան խճուղու տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 3 հասցեում գտնվող Մ. Վ.-ին պատկանող չգործող մթերային խանութում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.28-ին, մարվել` 03.37-ին: Այրվել է մոտ 700 կգ չորացած վայրի անանուխ (դաղձ):