Սիրիայում հայ զինվոր է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» թերթը,  Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Զաբադանի շրջանում շարունակվող բախումների հետևանքով օգոստոսի 10-ին զոհվել է 1993 թվականին ծնված Հաբեթ Մանուկ Աբրիկյանը:

Վերջին օրերին Հալեպում շարունակում է լարված մնալ իրավիճակը: Սիրիայի տնտեսական մայրաքաղաքի տարբեր, այդ թվում՝ նաև հայաբնակ շրջանները ռմբակոծվում են:

Քաղաքում նաև բացակայում է ջրամատակարարումը, հաճախակի դադարեցնում են նաև էլէներգիայի մատակարարումը:




Լրահոս