
Նյու Յորքում մի մարդ բողոքել է ոստիկանությանը, որ հարեւանուհու տնից շատ տհաճ հոտ է գալիս: Ոստիկանները մեղադրվող կնոջ տանը հայտնաբերել են մոտ 100 կատու: Եւս 67 սատկած կատու է հայտնաբերվել, որոնք հանվել են տնից, իսկ ողջ կատուներին անտուն կենդանիների ապաստարան են ուղարկել: Տեղեկությունների համաձայն` կինը հոգեկան խանգարում ունի: