Երեկ` օգոստոսի 11-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղում` գյուղապետի մասնակցությամբ: Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` Տալվորիկի գյուղապետ Կիրակոս Սաղաթելյանն իր 21-ամյա որդու հետ ապամոնտաժել և գողացել է գյուղի տարածքով անցնող միջպետական ճանապարհի բետոնե կոնստրուկցիաները:
Գյուղապետը արարքը կատարել է, ամենայն հավանականությամբ, իրեն պատկանող տրակտորով:
Ոստիկանության լրատվական վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը և նշեցին` հանգամանքները պարզվում են: Գյուղապետը և իր որդին ստորագրությամբ բաց են թողնվել:
Կատարվում է քննություն: