
“Շոտլանդիայում բուն հարձակվել է 58-ամյա տղամարդու վրա, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց”,-հայտնում է The Daily Telegraph-ը: Տուժածը պատմել է, որ մոտ 60 սմ երկարությամբ գիշատիչ թռչունն իրեն տապալել է գետնին, հարձակվել ծոծրակի վրա եւ կտցահարել: Բարեբախտաբար, վերքը շատ խորը չի եղել: Մասնագետները տարօրինակ են համարել բուի նման վարքագիծը` նշելով, որ նրանք մարդկանց վրա չեն հարձակվում: