Ղրղզստանը պաշտոնապես դարձել է ԵՏՄ անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղրղզստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ, այս մասին այսօր հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը:

ԵՏՄ-ին անդամակցելու հանդիսավոր արարողությունն անց է կացվել Ղրղզստանի և Ղազախստանի սահմանին գտնվող անցակետում: Հանդիսավոր արարողությունից հետո Ղրղզստանի և ԵՏՄ երկրների միջև մաքսային սահմանափակումները հանվել են:

Այս պահից չեղյալ են հայտարարվել ղրղզա-ղազախստանյան սահմանի բոլոր 8 անցակետերում մաքսային վերահսկումը, իսկ Ղրզստանի տարածքում ուժի մեջ է մտել միասնական մաքսային սակագինը և միասնական ապրանքային նոմենկլատուրան, ինչպես նաև՝ արտադրանքի վերաբերյալ միասնական պահանջները:




Լրահոս