Հայ շախմատիստները` Լոս Անջելեսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը (Հայաստան) եւ գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը (ԱՄՆ) Լոս Անջելեսում անցկացված օփենում 5 հնարավորից վաստակեցին 4-ական միավոր եւ բաժանեցին 1-4-րդ տեղերը միջազգային վարպետներ Դիոնիսիո Ալդամայի (Մեքսիկա) եւ Ջանիբեկ Ամանովի (Ղազախստան) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Մատիկոզյանը գրավեց 2-րդ, Աբրահամյանը` 4-րդ տեղը: Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը (ԱՄՆ) հաղթողներից ետ մնաց կես միավորով եւ զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Մրցաշարին մասնակցում էին 28 շախմատիստներ, փոխանցում է “Շախմատային Հայաստանը”:




Լրահոս