Վալերի Պերմյակովը պատմել է, թե ինչպես է մտել Ավետիսյանների տուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում տեղակայված 5-րդ կայազորային ռազմական դատարանում այսօր ներկայացվեց Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքը:

Ըստ ցուցմունքի` Վ. Պերմյակովը բազայի տարածքը լքել է գիշերը՝ 2.00- 2.30 սահմաններում: Պերմյակովի խոսքով, ինքը քայլել է տների մոտով, տեսել է բաց դռնակ:  Մոտ 5 րոպե կանգնել է դռնակի մոտ, ապա սվին-դանակի օգնությամբ հանել է ապակին: Նա Ավետիսյանների տանը մնացել է ընդամենը 15 րոպե:  Պերմյակովը նշել է, որ ինքն ավտոմատը վերցրել է, որ մարդկանց վախեցնի և փող վերցնի` ՌԴ հասնելու համար:

Նա ասել է, որ Ավետիսյանների տանից իր հետ 5000 դրամ գումար է վերցրել և երեք հեռախոս, իսկ տանից հեռանալուց հետո դեն է նետել հեռախոսի քարտերը: Ըստ ցուցմունքի, նա ցանկացել է Թուրքիայով հասնել ՌԴ, որի համար էլ գումար է անհրաժեշտ եղել: Պերմյակովը հայտնել է, որ ծառայությունից խուսափելու համար է փախել ռազմաբազայից:

Պերմյակովն իր ցուցմունքում պատմել է, որ նորմալ ընտանիքում է ապրել, իսկ մինչև ծառայելը աղջկա հետ է հանդիպել:




Լրահոս