![](https://armlur.am/wp-content/uploads/2013/01/29//40112.jpg)
Հունվարի 28-ի գիշերը Կապանում իր տանը մահացել է գրականագետ, բանասիրության դոկտոր, փիլիսոփա Վաչե Եփրեմյանը: Նա հայտնի է իր մի շարք բանաստեղծություններով, հրապարակախոսություններով և պատմվածքներով: Վաչե Եփրեմյանի հեղինակած “Կոկտեյլ՝ դեկտեմբերի 21-ով կամ տարօրինակ տարեգրություն” պատմվածքը 2012-ին ճանաչվել էր լավագույն պատմվածք: