Չկա որևէ մարդ, որն ավելի շատ է խոսել Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին քան ես. Ֆելիքս Թոխյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«2005 թվականից այս կողմ Հայաստանում չկա որևէ մարդ, որն ավելի շատ է խոսել Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին քան ես»: Այսօր լրագրողների հանդիպման ժամանակ Սահմանադրական բարեփոխումների մասին խոսեց Սահմանադրական դատարանի անդամ, պրոֆեսոր, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Ֆելիքս Թոխյանը:

Նրա խոսքով այն ժամանակ բավականին բացասական էին վերաբերվում Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը: «Եվ իմ ջանքերով, և´ Սահմանադրական դատարանի ջանքերով, և´ մեր դատարանի մեծարգո նախագահի ջանքերով Սահմանադրական դատարանն որոշում ընդունեց, որտեղ նշվեց՝ երկրում հարցերի լուծումը պահանջում է Սահմանադրական բարեփոխումներ: Եվ կամաց- կամաց քաղաքական վերնախավն էլ եկավ այդ մտքին»,-նշեց նա:

Թոխյանը հավելեց՝«2013 թվականին ստեղծվեց հանձնաժողով, որը բաղկացած է շատ որակյալ իրավաբաններից: Արդյունքը ցույց տվեց, որ պատրաստվել է իրական միջազգային մակարդակի համեմատ փայլուն մի փաստաթուղթ: Դրա վկայությունն` աննախադեպ բարձր գնահատականն էր հեղինակավոր Վենետիկի հանձնաժողովի կողմից»:




Լրահոս