Մագադանում սպանել են Պուտինի վստահված անձին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մագադանի մարզային հիվանդանոցում՝ իր աշխատավայրում, սպանվել է ուռոլոգիական կենտրոնի ղեկավար Վլադիմիր Տրետյակովը, ով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահելի անձնանց ցուցակում է, ասվում է բուժհաստատության կայքում, փոխանցում է Lifenews-ը:

Մարդասպանի ինքնությունը դեռևս չի պարզվել:

«Ենթադրաբար դա տղամարդն է, ում անշնչացած մարմինը հայտնաբերվել է գնդակահարված բժշկի դիի կողքին»,- պարզաբանել են հիվանդանոցից:

Lifenews-ի տեղեկությունների համաձայն՝ Տրետյակովի վրա հարձակումը տեղի է ունեցել Մոսկվայի ժամով գիշերը 3-ին: Անհայտ անձը մտել է բժշկի կաբինետ ու կրակել նրա վրա, ենթադրաբար, որսորդական հրացանից, ինչից հետո ինքնասպան է եղել:




Լրահոս