Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ֆերնանդո Լորենտեն կարող է տեղափոխվել «Ատլետիկ», հայտնում է Tuttomercatoweb-ը:
30-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Սևիլիա»-ն, «Արսենալ»-ը «Սթոք Սիթի»-ն: Մեծ է հավանականությունը, որ ֆուտբոլիստն արդեն այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա իտալական ակումբից:
Լորենտեն մինչ իտալական ակումբ տեղափոխվելը հանդես էր գալիս «Ատլետիկ»-ում, իսկ նախորդ մրցաշրջանում նա անցկացրել էր 45 հանդիպում` դառնալով 9 գոլի հեղինակ: