Չարբախում հարեվանները ծեծի են ենթարկել 49-ամյա կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունվարի 27-ին, ժամը 19.40-ին, ոստիկանություն է    զանգահարել Ներքին Չարբախի 49-ամյա մի բնակչուհի  եւ հայտնել, որ հարեւանները ծեծի են ենթարկել իրեն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, այդ կնոջը հարեւան ընտանիքի անդամները, վիճաբանության ժամանակ, գցել են գետնին, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել  եւ պատճառել վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս