Ռուբեն Վարդանյանը նոր ֆինանսական բիզնես է հիմնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը նոր ֆինանսական բիզնես է հիմնում: Վերջինս որոշել է կառավարել ռուս գործարարների, նրանց ժառանգների և իրավահաջորդների ունեցվածքը:

Համաձայն Մոսկվայի «Սկոլկովո» հետազոտական դպրոցի տվյալների, որի հիմնադիրն է հանդիսանում «Тройки Диалог»-ի նախկին հիմնական բաժնետեր Ռուբեն Վարդանյանը՝ ռուս մեծահարուստ գործարարների միջին տարիքը կազմում է 48 տարեկան:

«Խոսքը գնում է ոչ միայն օլիգարխների, այլ նաև միջին մակարդակի գործարարների մասին: Դրանք հարյուրավոր մարդիկ չեն, այլ տասնյակ հազարավոր են»,- Forbes-ին պատմել է Վարդանյանը:

Վարդանյանը 2015 թ ամռան սկզբին բացել է Phoenix Advisors և multifamily office ընկերությունները: Ընկերությունների աշխատանքով զբաղվում է «Ռենեսանս Կապիտալի» նախկին նախագահ Ալեքսանդր Մերզլենկոն, նա պատասխանատու է հիմնական հաճախորդների հետ հարաբերությունների համար:

Տեղեկացվում է, որ պատահական մարդիկ չեն կարող հայտնվել multifamily office ու Phoenix Advisors-ում: Հաճախորդները կընդունվեն միայն հիմնական սեփականատիրոջ խորհրդով: Մոտակա 7 տարիներին նրանց թիվը կսահմանափակվի 50 գործարարով, որոնց կարողությունը գերազանցում է 100 մլն. դոլարը:




Լրահոս