
Տիգրան Քոչարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
“Սա սովորական Ջիպ ա, արարտյան դաշտի սովորական Ջիպերից մեկն ա: Իր ա համար մայթեզրին կանգնած սովորական Ջիպ: Սովորական խախտում սովորական Ջիպի համար:
Այդքան սովորական , որ լրատվական կայքերը (օրինակ առաջին.ամ, լուրեր.քոմ, լրագիր.ամ, դանիելիոնեսյանի կամ սաֆարյանստյոպա. ֆեյսբուք.քոմ և այլն) չեն անդրադառնա սովորական քաղաքի, սովորական փողոցում, սովորական խախտում կատարած սովորական Ջիպ-ին:
Ոչ քաղաքապետի մեքենան է, ոչ օլիգարխի, ոչ Աշոտյանի: Ոչ էլ ռուսական սապոգի տակ գցող որևէ մեկի ՋԻպն է: Անհետաքրքիր մի հատ Ջիպ ա, համացանցային վայնասուն գցելու համար:)
Հայաստանը օրենքի երկիր դարձնող, միլոնավոր դոլարներ ծախսող, քաղաքացիական հասարակություն զարգացնող երկրի դեսպանի Ջիպն է:
Սովորական ԱՄՆ-ի սովորական դեսպանի Ջիպն է”:
Լուսանկարը՝ newsbox .am