Պեպեն կերկարաձգի պայմանագիրը «Ռեալ»-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ն ու պորտուգալացի պաշտպան Պեպեն պայմանագրի երկարաձգման շուրջ արդեն համաձայնության են հասել, հաղորդում է AS-ը:

32-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2017թ. հունիս: Պեպեի գործող պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված էր մինչև մրցաշրջանի ավարտը:

Նախորդ մրցաշրջանում Պեպեն «Ռեալ»-ում անցկացրել է 38 հանդիպում, խփել  2 գնդակ և կատարել 3 արդյունավետ փոխանցում:




Լրահոս