Դուշետսկի շրջանի Մլետա գյուղի Լոմիսիի տղամարդկանց մենաստանում ռուս զինվորականներ են գտնվել: Այսօր առավոտյան տեղեկություններ են հայտնվել, որ ռուս զինվորականներn ահաբեկում են տեղի հոգևորականներին ու որպես ապացույց տեսանյութ է հրապարակվել: Ինչպես հայտարարել է քահանա Մատե Ջուլակիձեն, ռուս զինվորակնները հաճախ են որպես հավատացյալ մուտք գործում Լոմիսիի մենաստան, սակայն երբեք ոչ մի հակամարտություն տեղի չի ունեցել, փոխանցում է apsny.ge-ն:
Քահանան պատմել է, որ զինվորները հաճախ են անցնում Վրաստանի սահմանը և հոգևորականների ու ռուս սահմանապահների միջև լավ հարաբերություններ են:
«Զինվորներն այսօր էլ էին եկել: Նրանք շներ ունեն: Երբ մենք նրանց հրավիրեցինք ներս, նրանք շներին թողեցին փողոցում, իսկ դրանք սկսեցին գզվել մեր շների հետ: Զինվորը փորձել է բաժանել շներին: Հենց այդ պահին էլ այդտեղ է եղել երեխան, ով նկարահանել է կատարվածն ու տարածել համացանցում՝ գրելով թե այստեղ ահաբեկում են աբեղաներին: Ես խոսել եմ այդ երեխայի հետ, և նա ջնջել է այդ տեսանյութը»: